HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տելդոր՝ ցածր տոքսիկության նոր ֆունգիցիդ գյուղատնտեսական մշակաբույսերի համար

Վճարովի բովանդակություն

ՏԵԼԴՈՐ

դիմադրողականության կառավարում վաղ փուլից

Տելդորը BAYER-ի ֆունգիցիդների նոր դասի առաջին ներկայացուցիչն է, որն առանձնանում է ազդեցության բոլորովին նոր մեթոդով: Իր հիանալի թունաբանական և էկոլոգիական հատկությունների շնորհիվ ֆունգիցիդը հեշտությամբ գրանցվել է նույնիսկ խիստ պահանջներ ունեցող երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում:

Տելդորն օգտագործվում է խաղողի, պտղատու և բանջարային մշակաբույսերի հետևյալ հիվանդությունների դեմ՝ մոխրագույն փտում, պտղափտում և մոնիլիոզ:  Բույսը ֆունգիցիդով մշակելուց հետո Տելդորը ձևավորում է թաղանթ, որը կանխում է պաթոգենի ներխուժումը բույսի հյուսվածք: Բացի դրանից, թաղանթը երկար ժամանակ չի անհետանում մակերևույթից, ինչը երկարացնում է ֆունգիցիդների ազդեցության ժամկետը: Հարկ է նաև նշել, որ այն անվտանգ է բույսի և շրջակա միջավայրի համար:

Տելդորն ապահովում է նաև բերքի պաշտպանությունն այն պահեստավորելու ընթացքում և պահպանում դրա որակը փոխադրման ժամանակ:

Ինչպե՞ս օգտագործել Տելդորը

Տելդորը ներգործում է ստիրոլի կենսասինթեզի վրա, հետևաբար պատրաստուկը գերադասելի է օգտագործել այն դեպքերում, երբ ստանդարտ պատրաստուկները ռեզիստենտություն են դրսևորում: Դրանով բույսը կարող եք մշակել ամենավաղ փուլից գրեթե մինչև բերքահավաքը:

Ձեր տնտեսության կարիքները ճիշտ գնահատելու և ագրոմիջոցառումները ճիշտ ծրագրելու համար խորհրդակցեք «Նատալի Ագրո» ՍՊԸ -ի խորհրդատուների հետ: Նրանք կտրամադրեն ձեզ ավելի մանրամասն տեղեկություններ նոր ֆունգիցիդի մասին: Ագրոխորհրդատվության համար այցելեք «Նատալի Ագրո» ՍՊԸ-ի խանութների ցանց կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարին՝ +37477685060: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter