Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հուլիսի 25-30-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 25-30-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-30-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել