Կառավարության որոշումը՝ 139 մլն դրամ արժեքով գազատարների վերաբերյալ
Այսօրվա նիստում կառավարությունն ընդունել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասի ավելացման որոշում, որի համաձայն՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների սեփականությունը հանդիսացող, ավելի քան 139 մլն դրամ ընդհանուր արժեքով գազատարները նվիրաբերվելու են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։
Կառավարության կայքը տեղեկացնում է, որ վերը նշված գույքով վճարվելու է ընկերության թողարած լրացուցիչ բաժնետոմսերը ձեռք բերելու դիմաց։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել