HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ մարզիկները խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում արժանացել են բարձրագույն պարգևների

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի 3-րդ առաջնությունում, որին մասնակցում է 19 երկիր, հիանալի հանդես եկան «Խուլերի hայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզիկները: Հունահռոմեական ոճում հանդես եկող 5 հայ մարզիկից 3-ն արժանացել է մրցանակների:

55 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել երևանցի Սարգիս Սարգսյանը (մարզիչ՝ Կամո Կիրակոսյան): Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Հարությունյանը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից (մարզիչ՝ Անդրանիկ Գրիգորյան) և 84 կգ քաշային կարգում հանդես եկող երևանցի Նարեկ Նիկողոսյանը (մարզիչ՝ Ալեքսանդր Մարկոսյան):

«Միջազգային նման խոշոր մրցասպարեզներում Հայաստանի խուլ մարզիկների ավանդաբար հաջող մրցելույթները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Խուլերի hայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մշտապես սերտ համագործակցության դրսևորումներից են»,- նշում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter