HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Հուլիսի 27-ին՝ ժամը 16։38-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Գետափնյա փողոցում այրվում է անասնակեր․ առկա է տարածվելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։16-ին, մարվել՝ 21։35-ին։ Այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter