HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որտեղ ընդգծվել է երկու երկրների միջև կապերի կառուցողական բնույթը։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև երկու երկրների կառավարությունների և պատկան մարմինների միջև երկխոսության ակտիվացումը։

«Քննարկելով երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը՝ ղեկավարները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթն ու կառավարությունների ու պատկան գերատեսչությունների գծով երկխոսության ակտիվացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների ղեկավարները նաև հաստատել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ համագործակցությունն ավելի ընդլայնելու տրամադրվածությունը:

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter