HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յակուձա». օղակը սեղմվում է

Ճապոնական մաֆիային ոստիկանությունը «նեղում է»

«Նախկինում «Յակուձա»-ն հասարակությունում իրականացրել է օգտակար ֆունկցիա. հարթել է տարբեր մարդկանց միջեւ առկա վեճերը եւ հետեւել կարգ ու կանոնին»,- լայն ժպտալով հիշում է ամբողջ մարմինը դաջվածքներով պատած տարեց գանգստերը: Նա մեկնվում է դեպի ծխախոտը:  Նրա ամրակազմ ձեռքի ճկույթից մնացել է ընդամենը մի փոքրիկ մաս: «Բայց հիմա «Յակուձա»-ն, մտածելով միայն փող ստեղծելու մասին, արդեն սպառել է «Սամուրայի» հոգին»,- շարունակում է նա:

Իսկ գուցե խնդիրն ա՞յլ է. 17-րդ դարում ձեւավորված կազմակերպված հանցավոր խմբի շուրջ ստեղծված օղակը գնալով նեղանում է: Հետպատերազմյան շրջանի մեծ մասը հանցավոր խումբը գործել է բացահայտ. հասարակությունը հանդուրժել է նրա գոյությունը, քաղաքական գործիչներն այդ գոյությունը ծառայեցրել են իրենց շահերին, իսկ իրավապահները հանդես են եկել հովանավորի դերում: Այս վերաբերմունքի հետեւում պատսպարված էր այն մտայնությունը, որ հանձագործությունն արմատախիլ անել հնարավոր չէ, ուստի ավելի ձեռնտու է իմանալ, թե կոնկրետ ո՞ւմ պետք է դիմել, երբ ամեն ինչ կգնա շատ ավելի հեռուն:

1950-ականներին նախարարներն ու արդյունաբերողներն ապավինում էին հանցավոր եւ ազգայնական խմբավորումներին: «Յակուձա»-ի հանցախմբերը դրսեւորում էին ճապոնացի տղամարդու քաջության եւ նվիրվածության դասական իդեալը, իսկ թույլ տրված սխալի համար կտրում էին ձեռքի մատի մի հատվածը:

Սակայն հիմա ճապոնացի մաֆիոզների կյանքի դասավորությունն աստիճանաբար փոխվում է: Ֆինանսական դժվարությունները «խժռել են» «Յակուձա»-ի ավանդական գործունեության շահույթը, որոնք էին, մոլի (ազարտային) խաղատեսակները, սեքս բիզնեսն ու վաշխառությունը: Վնասները փոխհատուցելու համար` գանգստերները սկսեցին իրականացնել կիբերհանցագործություններ եւ զանազան մախինացիաներ կիրառել ֆինանսների եւ բիրժայի շուկաներում` իրենց շարքերում ներգրավելով հանցավոր «մանկլավիկների» նոր սերունդ, որն ավելի շատ հետաքրքրված է բիզնեսով, քան շանտաժ անելով: Նույնիսկ այսօրվա տվյալներով «Յակուձա»-ն ունի 84 հազար անդամ, իսկ որոշ գնահատականներով` տարեկան նրանց շահույթը հասնում է մինչեւ 21 միլիարդ դոլար:

Սակայն հասարակությունը սկսել է ավելի քիչ հանդուրժել «Յակուձա»-ին, քանի որ սերիական դարձաց հանցավոր «ռազբորկաներին» զոհ են դառնում բոլորովին անմեղ մարդիկ:

Փետրվարի 20-ին մոտ 160 ակասկացիներ դատական կարգով պահանջել են արգելել խորոշ հանցավոր բիզնես կազմակերպության կողմից գրասենյակի հիմնադրումը` պնդելով, որ այդ կազմակերպությունը կարող է շրջանում բռնանարքների պատճառ դառնալ: Իսկ անցած տարվա օգոստոսին մեկ այլ նմանատիպ կազմակերպության դեմ նույնօրինակ պահանջով հանդես են եկել Կուրումե քաղաքի բնակիչները:

1992 թ. ընդունված հանցավոր խմբավորումների ձեւավորումն արգելող օրենքում հստակ նշված է, թե ինչն է համարվում հակաօրինական գործունեություն, ինչպես նաեւ օրենքում սահմանված են պատժամիջոցներ այն ընկերությունների նկատմամբ, որոնք կապեր կհաստատեն «Յակուձա»-ի հետ: Բայցի այդ, օրենքի ընդունման հետ միաժամանակ հիմնադրվեց ոչ կառավարական մի կազմակերպություն, որի առաքելությունն է ընկերությունների համար ապահովել անհրաժեշտ խորհրդատվություն`«Յակուձա»-ի հետ առճակատումից խուսանավելու համար, իսկ քաղաքացիներին պետք է օգնի հարկ եղած դեպքում միասնական հայց ներկայացնել բանդայի դեմ:

Սակայն հիշյալ օրենքը չարդարացրեց իր հետ կապվող սպասումները: Երկրով մեկ տեղակայված Կենտրոններն առաջ բերեցին ոչ միայն բարձրաստիճան ոստիկանների, այլեւ նույնիս «ռեկետների» դժգոհությունը, քանի որ Կենտրոնները հեշտ եւ եկամտաբեր աշխատանք տվեցին պաշտոնաթող ոստիկաններին:

Խրախուսվում է նման Կենտրոններին նվիրաբերություններ հատկացնելը, եւ դրանցում նախկին պաշտոնյաներին աշխատանքի ընդունելը: Այս Կենտրոնները բացառապես կոչված են գործել օրինականության սահմաններում: Պաչինկոյում (տարբեր խաղատեսակներով հայտի տեղամաս) խաղատների եւ նմանատիպ վայրերի սեփականատերերն այժմ օգտվում են անվտանգություն ապահովող այնպիսի ընկերությունների ծառայություններից, որոնցում աշխատում են նախկին ոստիկաններ: Որովհետեւ օբյեկտի դռան մոտ «Յակուձա»-ի անդամի առկայությունը ձեռնոց է նետում օրենքին: Արդյունքում ստացվում է, որ կազմակերպությունները տուրք են տալիս ոչ թե բանդիտներին, այլ ոստիկանությանը:

Այնուամենայնիվ, շատ բարեր եւ ռեստորաններ «դժվար» հաճախորդների հետ կոնֆլիկտները հարթելու համար մինչ օրս նախընտրում են «Յակուձա»-ի օգնությունը: Ավանդության խեղումը նյարդայնացնում է վերոհիշյալ նախկին գանգստերին: Բարձրաձայն խորհելով կատարված փոփոխությունների մասին` նա օգտագործում է «նատսուկաշի» (կարոտախտ) բառը, իսկ նրա ծխախոտի ծուխը տարալուծվում է անհայտության մեջ:

«Ռոսբիզնեսկոնսալտինգ» հանդես, մարտ, 2009 թ.

Թարգմանեց Արարատ Դավթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter