HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ կասեցվել է «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի (ք․ Երևան, Արշակունյաց 52/52 «88 սուպերմարկետ») արտադրական գործունեությունը: Ստորեւ՝ ՍԱՏՄ հաղորդագրությունը։

Իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրամասն աշխատում է իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներով, մասնավորապես՝

- արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,

- առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, - դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, եղել են վնասված և կոռոզիայի ենթարկված հատվածներ,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները, դարակաշարերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

«ՆՆ Հոլդինգ» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացի արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter