HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Գեւորգյանը նշանակվել է «Արարատցեմենտի» կառավարիչ

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի հրամանով Դավիթ Հովիկի Գեւորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ, 2018-2021 թթ. եղել է Արագածոտնի մարզպետ, 2022 թ. նոյեմբերի 29-ին նշանակվել է վարչապետի օգնական։ 

«Արարատցեմենտը» պատկանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Մուլտի գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանին։ 2026-ի հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter