HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի կանխատեսումը

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-ին և 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի3- 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-2-ի և 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter