HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կաֆե Դյու Բրազիլ»-ի սուրճի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊ ընկերությանը պատկանող սուրճի վերամշակման (բովման, աղացման) արտադրամասում (ք․ Երևան, Բագրատունյաց փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

«Այսպես՝

- արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանող նյութերից,

- առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter