HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:

«Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կատարված և ընթացիկ աշխատանքներին: Ներկայացվել են առաջիկա ամիսների անելիքները, ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հաստատված ծրագրին համապատասխան: Վարչապետը շրջել է համաժողովի նիստերի, պատվիրակությունների աշխատանքի, մամուլի, տեխնիկական սպասարկման և այլ գործառույթների համար նախատեսվող տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունն ու միջազգային գործընկերների հետ աշխատանքների պատշաճ համակարգումը COP17-ի բարձր մակարդակով անցկացման նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter