9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը (լուսանկարներ)
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մեկնարկեց նորընտիր 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Առաջին նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, (64 մանդատ, խմբակցության ղեկավար` Արուսյակ Մանավազյան), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, (29 մանդատ, խմբակցության ղեկավար` Նարեկ Կարապետյան), «Հայաստան» դաշինքը (12 մանդատ, խմբակցության ղեկավար՝ Աննա Գրիգորյան)։
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում խորհրդարանում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանին։
Առաջին նիստն ավանդաբար վարում էր ամենատարեց պատգամավորը՝ Կնյազ Հասանովը ՔՊ-ից։ Ազգային օրհներքը հնչելուց հետո բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Եվս մեկ ավանդույթ, սակայն, այս գումարման խորհրդարանում չպահպանվեց․ անկախությունից ի վեր առաջին անգամ Ազգային ժողովն իր աշխատանքները սկսեց առանց Վեհափառի օրհնության։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հրավեր չէր ուղարկվել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել