HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզում պետությանը և համայնքին վերականգնվել է ավելի քան 52 մլն դրամ. դատախազություն

Կոտայքի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 798 հազար դրամ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

«Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 49 միլիոն դրամ:

Կոտայքի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 31 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 13 քրեական վարույթ: 

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 27 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 3 մեղադրական դատավճիռ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter