HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ԲՏԱ նախարար, մյուս նախարարները վերանշանակվել են

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Դավիթ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշվում է հրամանագրում։

Նախագահի հրամանագրերով՝ իրենց պաշտոններում վերանշանակվել են նաև մյուս նախարարները՝

  • Վահե Հովհաննիսյանը՝ ֆինանսների նախարարի պաշտոնում,
  • Գևորգ Պապոյանը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում,
  • Դավիթ Խուդաթյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում,
  • Սուրեն Պապիկյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում,
  • Համբարձում Մաթևոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում,
  • Արփինե Սարգսյանը՝ ներքին գործերի նախարարի պաշտոնում,
  • Ժաննա Անդրեասյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում,
  • Արարատ Միրզոյանը՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում,
  • Սրբուհի Գալյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում,
  • Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նախարարի պաշտոնում,
  • Արսեն Թորոսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter