Ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. նախկին տնօրենը կալանավորվել է
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 492 մլն 76 հզր 712 դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Ա.Ն.-ի և նախկին տնօրեն Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):
Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 50 մլն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, Ս.Հ.-ն կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել