HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկում 10 հզր ԱՄՆ դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող ԱԱ-ն 2024թ. հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում նախնական հանցավոր համաձայնություն ձեռք բերելով նույն ՔԿՀ-ում պատիժ կրող ՀԴ-ի հետ, մեկ այլ դատապարտյալ ԷՏ-ի մոտ վախի, տագնապի զգացողություն առաջացնելով և վերջինիս ներկայացված գույքային պահանջները կատարելուն ուղղված վճռականություն հարուցելու նպատակով՝ ներկայացել է իբր դատապարտյալների միջև առաջացած բոլոր խնդիրներին և հարցերին ինքնուրույն լուծումներ տվող անձ, որից հետո վերջիններս փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ ԷՏ-ին ներկայացրել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման համար գույքային բնույթի գործողություններ կատարելու՝ գումարներ տրամադրելու պահանջներ, որի ընթացքում դանակի միջոցով բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից պահանջել և նույն ժամանակահատվածում մաս-մաս ստացել են խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 10 հզր ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Նախաքննության ընթացքում ԱԱ.-ի և ՀԴ-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով շորթումը, որը կատարվել է քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի նկատմամբ) և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter