HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։

Վարչապետ Փաշինյանը նախագահ Տոկաևին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում իրեն բարձրագույն պետական պարգևով պարգևատրելու համար՝ ընդգծելով Հայաստան-Ղազախստան հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը։

Միաժամանակ, վարչապետը նախագահ Տոկաևին հաջողություն է մաղթել օգոստոսի 23-ին կայանալիք Կուրուլթայի ընտրություններում՝ ընդգծելով նրա կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարական նշանակությունն ու հետևողականությունը։

Վարչապետը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել է այց կատարել Հայաստան։ Ղազախստանի նախագահը ընդունել է հրավերը։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ղազախստան հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter