Կասեցվել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Շուշան» արտադրական կոոպերատիվին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) արտադրական գործունեությունը: Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
«Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝
- արտադրական շինության հատակների մակերևույթների մի մասը եղել է քայքայված,
- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
- արտադրամասը չի ունեցել սանհանգույց, անձնակազմի համար հանդերձարան։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել