HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ուղերձում նա բարձր է գնահատել Ազգային ժողովի նվիրվածությունը ԵԽԽՎ աշխատանքներին՝ ընդգծելով, որ Ռուբեն Ռուբինյանի երկարամյա ներգրավվածությունը վեհաժողովում, այդ թվում՝ որպես փոխնախագահ և ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ամուր հիմք է ստեղծում երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման համար։

Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ շարունակական աջակցությունն ու պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակով։ Նա նաև նշել է, որ անհամբեր սպասում է Ռուբեն Ռուբինյանի մասնակցությանն այս տարվա հոկտեմբերին Հռոմում կայանալիք Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, ինչպես նաև ձևավորված գերազանց համագործակցության շարունակությանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter