HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերդին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 27-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ ՓԲ ընկերության՝ 5.9 հա մակերեսով 3 հողամասերի վերաբերյալ 2025 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը հարկադիր դադարեցնելու պահանջով: 

Դատախազության Հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 31-ի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության, ՍՊ ընկերության և ՓԲ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի արդյունքում գյուղատնտեսական նպատակային նշանակության 1.17033 հա, 2.34555 հա և 2.39092 հա մակերեսով 3 հողամասերը կվերադարձվեն Տավուշի մարզի Բերդ համայնքին:

«Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter