HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ և ԿԵՀ Հայաստանի շրջանավարտների հայտարարությունը

Հայտնում ենք մեր խորին ափսոսանքը և անհանգստությունը Երևանի պետական համալսարանի հայտարարության վերաբերյալ, որով վերջինս հրաժարվել է հյուրընկալել և մասնակցել Կենտրոնական եվրոպական համալսարանի Արևելյան միջերկրական ուսումնասիրությունների կենտրոնի «Կովկասը և Բյուզանդիան ուշ հնադարից մինչև միջնադար» ծրագրի տարեկան միջազգային գիտաժողովին:
 
Տեղակայված լինելով Բուդապեշտում, Հունգարիա, Կենտրոնական եվրոպական համալսարանը հավատարմագրված է թե ԱՄՆ-ում, թե Եվրամիությունում և հանդիսանում է միջազգային համալսարան, և ոչ հուգարական: Ավելին, գիտաժողովը պլանավորվում է անցկացնել Երևանում, ոչ թե Բուդապեշտում:
 
Հասկանալով և կիսելով հանդերձ մեր հայրենակիցների զգացմունքները, կապված Հունգարիայի կառավարության անթույլատրելի որոշման հետ, մենք չենք կարծում, թե միջազգային ակադեմիական և մշակութային hարթակներից դուրս մնալը ամրապնդում է մեր դիրքորոշումը կամ նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ավելին, մենք գտնում ենք, որ անկախ ապագա քաղաքական և դիվանագիտական պարզաբանումներից միջազգային ակադեմիական և մշակութային երկխոսությունն ու համագործակցությունը չպետք է վտանգվի:
 
Հաշվի առնելով վերևոգրյալը` մենք դիմում ենք Երևանի պետական համալսարանին` խնդրելով վերանայել խնդրո առարկա որոշումը և մասնակցել գիտաժողովին: Մեր համոզված ենք, որ այս իրադրությունում ակադեմիական համայնքները կարող են օգնել հաղթահարելու այս բարդ շրջանը, և որ համագործակցությունը երկու բարձրագույն կրթական հաստատությունների միջև պետք է ամրապնդվի և խորանա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter