HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». «գողոնը» վաճառվե՞լ է

Ըստ «ՉԻ» աղբյուրների՝ Սյունիքի մարզում նոր սկանդալային իրավիճակ է հասունանում: Բայց այս անգամ առանցքում ոչ թե ՏԻՄ ընտրություններն են, այլ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի նոր բիզնես մտահղացումը, որը, ըստ էության, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին ծանր կացության մեջ է գցել:

Ըստ «ՉԻ»-ին հասած լուրերի՝ Սյունյաց մարզպետն օրեր առաջ Վ. Հակոբյանին ու նրա հորը՝ Մաքսիմ Հակոբյանին պատկանող Զանզեզուրի պղնձամոլիբդենային գործարանին է վաճառել 102 մլն դրամ արժողությամբ այն սարքը, որի համար ամիսներ առաջ գործարար Սիլվա Հսւմբարձումյանը մեծ աղմուկ բարձրացրեց` ասելով, որ այդ սարքն իրեն պատկանող գործարանից առեւանգել է մարզպետ Խաչատրյանը` դրա դիմաց ոչինչ չվճարելով:

Իսկ թե ինչու է պատգամավոր Վ. Հակոբյանը գնել «անիծված» այդ սարքը եւ թե, ի վերջո, ո՞վ է տալու Համբարձումյանին «գցած» փողերը, «ՉԻ»-ն այս հարցով դիմեց Սյունյաց մարզպետ Ս. Խաչատրյանին, որն էլ գերադասեց չպատասխանել այդ հարցին, փոխարենն անջատեց հեռախոսը` ասելով, «հետո, հետո կխոսամ»:

Պատգամավոր Վահե Հակոբյանն էլ ոչնչով չզիջեց մարզպետ Խաչատրյանին` պահպանելով քար լռությունն ու հեռախոս չվերցնելու հայկական ավանդույթը: Թեեւ «ՉԻ» տեղեկություններով պատգամավոր Հակոբյանին, երբ գործից տեղյակ մարդիկ հարցրել են, թե ի՞նչ է անելու ինքն այդ սարքի ու դրա հետ կապված պատմությունների հետ, վերջինս ասել է, թե ինքը «սպրավչնին չի, որ սաղի հարցերին պատասխանի»:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մինչև Մաքսիմ բեյերի և Սուրիկ խաների ոտքը չկտրվի Սյունիքից,Երիտ-հայերը խեղդելու և կործանելու են Սյունիքը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ կա զարմանալու:Այսօր Սյունիքը կրկին գտնվում է բեյերի ու խաների լծի տակ: Անհրաժեշտ է «Դավիթ-Բեկ-2 շարժում» սրանց Սյունիքից դուրս քշելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter