HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ովքե՞ր են գեներալի «ոտքի տակը փորել»

Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Ինչպես հայտնի է, գեներալ Արշոն բանակում սպառազինության, գնումների գծով պատասխանատուն էր: Ասել է թե` բանակի առեւտուրը նրան էր վստահված: Ու փոխանակ բարեխղճորեն կատարեր իր պարտականությունները, օրեցօր ավելացնում էր սեփական «գոլդ համարներով» «Ջիփ»-երի քանակը:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նա առանձին մեքենայով էր աշխատանքի գնում, իսկ վարորդը պարզապես հետեւից երթեւեկում էր`պատրանք ստեղծելու համար, թե գեներալը «պետական մեքենայով» է երթեւեկում: Թերթը նշում է, որ թեեւ տեղեկություններ կան, թե նա ֆինանսական չարաշահումների համար է պաշտոնանկ արվել, այնուամենայնիվ, Ա. Փայտյանը չի ընդունում այն` մտերմիկ շրջապատում հայտարարելով, որ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանն ու նրա նման երիտասարդ, «բանակից չհասկացող» զինվորականներն են իր «ոտքի տակը փորել»:

Մեկնաբանություններ (1)

ԳԱԼՈՒՍՏ
ԱԶԳԱՆՈՒՆԻՑ ԵՐԵՎՈՒՄ Է ՈՐ ՊԱՅՏՅԱՆԻ ՏԱՇԵՂԻՆ ՉԻ...ԻՆՔԸ ԳՈՀ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ԻՐ ԲԱԽՏԻՑ............

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter