HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». նոր պետ կնշանակվի Ծատուրյանը

Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնում թեկնածու գտնելու ուղղությամբ կառավարությունում փնտրտուքներն ավարտվել են: «Հրապարակին» հասած տեղեկություններով՝ առայժմ ընտրությունը կանգ է առել Դիագնոստիկ կենտրոնի տնօրեն Սարիբեկ Ծատուրյանի վրա: Հավանաբար, նրան էլ կվստահվի այս լուրջ պաշտոնը:

Հիշեցնենք, որ նախկինում այն զբաղեցնում էր Արա Տեր-Գրիգորյանը, սակայն ոլորտում առկա ստվերի վերաբերյալ վերջերս վարչապետի հրավիրած խորհրդակցությունից հետո Տեր-Գրիգորյանը ստիպված եղավ հրաժարականի դիմում գրել:

Ի դեպ, Սարիբեկ Ծատուրյանն առողջապահության նախկին նախարար (1998-2000 թթ.) Հայկ Նիկողոսյանի կնոջ եղբայրն է: Նիկողոսյանն այժմ աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնական գրասենյակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter