HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին «Հետքին» հայտնեցին Քննչական կոմիտեից։

Երեկ՝ 2026թ. օգոստոսի 8-ին, Քննչական կոմիտեն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ բացահայտվել է 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած Ս․Վ․-ի սպանությունը։

Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցագործությունը պատվիրել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը։ Վերջինս ձերբակալվել է։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։

Նշենք, որ Արգամ Աբրահամյանը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին է և գործարար Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսինը։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter