HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծովազարդ» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որոշել է կասեցնել անհատ ձեռնարկատեր Սևակ Մարգարյանի գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Ծովազարդ բնակավայր, ապրանքանիշը՝ «Ծովազարդ») գործունեությունը:

ՍԱՏՄ հաղորդմամբ՝ արձանագրվել են հետեւյալ խախտումները՝

- արտադրական շինություննների պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,

- առաստաղը ապահով չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու վտանգը,

- դռները եղել են ոչ հարթ՝ պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

- սանհանգույցի դուռը բացվել է արտադրամասի մեջ և գտնվել է ոչ բարվոք վիճակում,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter