HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահանե Մնացականյանը՝ առողջապահության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շահանե Մնացականյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։ Առողջապահության նախարարությունը հրապարակել է Շահանե Մնացականյանի կենսագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

Կենսագրություն

Շահանե Մնացականյանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 10-ին Երևանում։

1996 թվականից միջնակարգ կրթությունը ստացել է Չարենցի և Բելինսկու անվան դպրոցներում։

2005-2006 թվականներին կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում՝ Washington Township High School-ում։

2006–2013 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ստանալով բժշկագիտության բակալավրի աստիճան։

2013–2015 թվականներին նույն համալսարանում սովորել է հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրով։

2015–2017 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետում և ստացել հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան։

2020–2021 թվականներին սովորել և ավարտել է Հարվարդի բժշկական դպրոցի «Անվտանգություն, որակ, ինֆորմատիկա և առաջնորդություն» հետբուհական հավաստագրման ծրագիրը։

2024–2025 թվականներին սովորել է ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ «Համաճարակաբանություն» մասնագիտությամբ և ստացել բժշկի դիպլոմ։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2015 թվականից։

2015–2018 թվականներին աշխատել է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում՝ որպես որակի ապահովման մենեջեր։

2018–2020 թվականներին աշխատել է «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ-ում՝ որպես որակի մենեջեր։

2019–2022 թվականներին համակարգել է «EcoSence Laboratories»-ի գիտական ծրագրերը։

2020–2024 թվականներին աշխատել է «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն, 2022–2025 թվականներին եղել է «Ուիգմոր Գրուպ» ՓԲԸ-ի՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի գործառնական գծով փոխտնօրեն, և մինչև 2026 թվականը զբաղեցրել է «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը:

2021–2022 թվականներին աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակում՝ որպես լաբորատորիայի ազգային խորհրդատու։

2026 թվականից զբաղեցրել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը։ Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով:

2023–2025 թվականներին դասավանդել է Առաջնորդության և նորարարության ակադեմիայում` առողջապահության ոլորտում որակի կառավարման և այլ թեմաներով։

2017–2019 թվականներին եղել է Ամերիկյան մանրէաբանների ասոցիացիայի Հայաստանի երիտասարդ դեսպանը։ Այդ ընթացքում մասնակցել է Հայաստանի երիտասարդ գիտնականների ցանցի ստեղծմանը, գիտական համագործակցությունների զարգացմանը և մասնագիտական աշխատարանների կազմակերպմանը։ ԱՄՆ-ի FSA FLEX ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի շրջանավարտ է (2005–2006թթ.)։ Իրականացրել է նաև կամավորական աշխատանք: Մասնակցել է միջազգային մասնագիտական վերապատրաստումների և գիտաժողովների։ Հեղինակ և համահեղինակ է առողջապահության և վարակիչ հիվանդությունների ոլորտներին վերաբերող գիտական հրապարակումների։ Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Լուսանկարը՝ ԱՆ ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter