HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք

Օգոստոսի 10-ին` տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 46․02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․8 մագնիտուդով երկրաշարժ։ Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում և Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար, Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter