ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
Օգոստոսի 11-ին՝ ժամը 10.33-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներ։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ։
Նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել