HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ընդդիմադիր ՀՅԴ-ն սատարում է Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածությունը

Ընդդիմադիր ՀԱԿ դաշինքն ու Ժառանգություն կուսակցությունը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում թեկնածու չեն առաջադրել և առաջադրվածներից որևէ մեկին չեն սատարում: Մինչդեռ ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) մասնակցում է առաջիկա ընտրությանը և, որքան էլ զարմանալի է, սատարում է գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության թեկնածու, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանին: Այդ մասին քաղաքապետ Դարբինյանի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Հովհաննես Թադևոսյանը:

«ՀՅԴ-ն, գտնվելով ընդդիմադիր դաշտում, միևնույն ժամանակ չէր կարող անտարբեր մնալ այնպիսի լուրջ գործընթացներին, ինչպիսին քաղաքապետի ընտրությունն է»,-ասաց դաշնակցականը՝ նշելով, որ ՀՀԿ-ական քաղաքապետին սատարելու որոշումը ՀՅԴ Վանաձորի կոմիտեն է կայացրել:

Նմանատիպ հայտարարություն արեց նաև «Օրինաց երկիր» կուսակցության Լոռու տարածքային կազմակերպության պատասխանատու քարտուղար Կարեն Դավթյանը: «Մեր կուսակցությունը որպես երկրում նշանակալի դեր ստանձնած քաղաքական ուժ՝ պարտավոր է իր քաղաքական դիրքորոշումը հայտնել ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ»,-ասաց ՕԵԿ Վանաձորի քաղաքային կառույցի ներկայացուցիչը՝ նույնպես հայտարարելով, որ ՕԵԿ-ը Սամվել Դարբինյանի թեկնածությունն է պաշտպանում:

ՕԵԿ-ն իր որոշումը հիմնավորող փաստարկ է նշում այն, որ քաղաքապետ Դարբինյանը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, որն իրենց կոալիցիոն գործընկերն է: Մինչդեռ ընդդիմադիր ՀՅԴ-ն որևէ  քաղաքական մեկնաբանություն չի տալիս իր որոշման հետ կապված:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՅՀԴ-ը ՉԻ ԿԱՐՈՂ ընդդիմադիր կոչվել,եթե սատարում է ՀՀԿ-ի թեկնածուին: Հերթական բլեֆն է «հայրենասեր» ու օպորտունիստ դաշնակների կողմից: «Արևմտյան Հայաստանի ազատագրումը» հեքիաթների գիրք վաճառելով ու անմեղ քաղաքացիների բարեր պայթեցնող հանցագործներին խրախուսելով ՀԶՈՐ երկիր ՉԵՍ կառուցի: Սրա համար նախ պետք է ԺՈՂՈՎՐԴԻ ընտրություն,որպեսզի իշխանությունները ԴՐՍԵՐԻՑ աջակցություն ՄՈՒՐԱԼՈՎ չթուլացնեն երկիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter