HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Վեդի համայնքը նոր ղեկավար ունի

Այսօր՝ օգոստոսի 11-ին, տեղի ունեցավ Վեդի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Առաջադրված միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագրից» 42-ամյա Ռաֆայել Հակոբյանն էր։ Նա ընտրվեց 15 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 

Մինչև համայնքի ղեկավար ընտրվելը, Հակոբյանը զբաղեցնում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։

Հիշեցնենք, որ համայնքի նախկին ղեկավար Գարիկ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել էին, քանի որ նա ընտրվել էր ԱԺ պատգամավոր և վերցրել էր պատգամավորական մանդատը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter