HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Մինասյան. «Պայքարելու ենք միայն հաղթանակի համար»

Սեպտեմբերի 6-ի երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է նախախաղային մարզում «Տա Կալի» մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ Մալթայի ընտրանին շատ կազմակերպված թիմ է՝ համեմատելով անցյալում մեր թիմերի միջև տեղի ունեցած հանդիպումները: Վարդան Մինասյանի կարծիքով՝ Մալթայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Պիետորո Գեդինին հաջողվել է ամուր և մարտունակ թիմ ստեղծել: 

Անդրադառնալով կենտրոնական պաշտպանի դիրքին՝ Վարդան Մինասյանն ընդգծել է, որ այդ խաղային դիրքում մրցակցությունը թիմում աճել է: Այսօր հավաքականի կազմում ընդգրկված է չորս կենտրոնական պաշտպան, որոնց թվում են նորեկ Ալեքսը և Ռոբերտ Արզումանյանը, ով վերջապես պայմանգիր է կնքել ակումբային թիմի հետ: Մալթայի հետ խաղի համար մեր հավաքականի մարզչական շտաբը պետք է ընտրի երկու կենտրոնական պաշտպաններից կազմված օպտիմալ զույգը:

Վարդան Մինասյանն ևս մեկ անգամ նշել է, որ ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ հավաքականը բոլոր խաղերում հաղթանակ տանելու նպատակով է դուրս գալու խաղադաշտ: Իսկ յուրաքանչյուր խաղի համար կընտրվի այն մարտավարությունը, որը թույլ կտա Հայաստանի ազգային հավաքականին հաղթանակ տոնել:

ՀՖՖ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter