HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, անդրադարձել ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։

Մասնակիցներին ներկայացվել են նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը, մասնավորապես՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված երկկողմ և եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում՝ տարածաշրջանային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել է մասնակիցներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter