HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավանի համայնքային ոստիկանները 21-ամյա երիտասարդի մոտից թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 10-ին Աճառյան փողոցի 2-րդ փակուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ իրացնելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 30 փաթեթ։ 

Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter