HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 32 երիտասարդների։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց հայրենիք ժամանած հայորդիների՝ Սուրբ Էջմիածնում համախմբման և  կրթական ծրագրերում ներգրավման առիթով, որով մեծապես նպաստ է բերվում սփյուռքահայ երիտասարդների ազգային ու հոգևոր ինքնության զորացմանը, ինչպես նաև Եկեղեցու և հայրենիքի հետ կապի առավել ամրապնդմանը։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրի կազմակերպիչ հանձնախմբի անդամներին և Թեմակալ առաջնորդներին՝ հայագիտական սույն ծրագրի իրագործման  համար։

Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ազգային-հոգևոր կյանքի խնդիրներին և Հայոց Եկեղեցու գործունեությանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter