HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արծվաբերդ» ապրանքանիշի լիմոնադները չեն արտադրվի. ՍԱՏՄ

Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ասատուր Վիրաբյանին պատկանող (Տավուշի մարզ, Բերդ համայնք, Արծվաբերդ բնակավայր) «Արծվաբերդ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:

Այսպես՝

  • արտադրական շինության նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չի ապահովել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը,
  • պատշաճ չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,
  • հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • արտադրմասը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter