HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարն ընդունեց Շվեդիայի միգրացիոն և ապաստանի քաղաքականության հարցերով նախարարին

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ընդունեց Շվեդիայի միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրյոմին, ով Երևան է ժամանել մասնակցելու «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը՝ ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում» ծրագրի մեկնարկը ազդարարող համաժողովին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախարարը նաև հավելեց, որ պարբերական հանդիպումները իր շվեդ գործընկերոջ՝ Կարլ Բիլդտի հետ հնարավորություն են ընձեռում ապահովել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության պարբերականությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  նախարար Բիլսթրյոմը նույնպես նշեց, որ Շվեդիան դիտարկում է Հայաստանը որպես կարեւոր գործընկեր եւ  գոհունակություն հայտնեց երկկողմ ակտիվ զարգացող փոխգործակցության առնչությամբ եւ ընդգծեց, որ իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն համագործակցությունը նաեւ միգրացիոն բնագավառում:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը, ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը միգրացիայի բնագավառում:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և ԵՄ միջև Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագրի դրույթների իրագործմանը, ինչպես նաեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter