HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակը կրկին կարտադրվի

«Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ) արտադրված պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակն անվտանգ է. այդ փաստն արձանագրվել է լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ: Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ լրատվական ծառայությունը։

«Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել պանրի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրության, կասեցումը վերացնելու մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ՍԱՏՄ-ն իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել էր, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter