«Բուրատինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հաղորդում են, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Մկրտչյանին պատկանող «Բուրատինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը:
«Այսպես՝
- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցման կանխարգելումը, սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը,
- չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
- օգտագործվող հումքը և բաղադրիչները չեն պահվել փչանալը կանխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում,
- բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները, բեռնարկղերը, սեղանը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, եղել են ժանգոտված, պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,
- սննդի կառույցը չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել