HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանին

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանին։ Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։

«Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների միջև ձևավորված փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտը։

Անդրադարձ է եղել Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում։

Քննարկվել են նաև Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերվ,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter