HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջո Լեյնեն. «Անընդունելի է դատապարտված հանցագործին հերոսացնելը»

Միջազգային եվրոպական շարժման նախագահ Ջո Լեյնենը պատասխանել է Սաֆարովի արտահանձման եւ ներում ստանալու կապակցությամբ իրեն ուղղված նամակներին 

Հայաստանի եվրպական շարժման նախագահ Վիկտոր ենգիբարյանին,
Ադրբեջանի եվրոպական շարժման նախագահ Ռամին Հաջիլիին,
Հունգարիայի եվրոպական շարժման նախագահ Նորբերտ Կրոյին,
Միջազգային  եվրոպական շարժման փոխնախագահ Քսենյա Միլենկովիչին 

Հարգելի Վիկտոր, հարգելի Ռամին, 

Շնորհակալ եմ ձեր վեջին նամակների համար, որոնք առնչվում են Հունգարիայում 2004 թ. հայ սպային սպանած, այնուհետև ցմահ ազատազարկման դատապարտված, հանցագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոոշմանը:

Ես հասկանում եմ այն վիրարվորանքը, որն ապրել է Հայստանի եվրոպական շարժումը և կցանկանայի հայտարարել, որ անընդունելի է դատապարտված հանցագործին հերոսացնելը: Ծանր հանցագործությունները չպետք է մնան անպատիժ, և մտավախություն ունեմ, որ ատելության հողի վրա իրագործված հանցանքի նման փառաբանումը խիստ վտանգավոր պատգամ է հղում աշխարհին:

Միաժամանակ ես նաև հասկանում եմ անհարմար իրավիճակը, որի մասին բարձրաձայնել է Ադրբեջանի եվրոպական շարժումը: Կազմակերպությունը պատասխանատու չէ Ադրբեջանի կառավարութան արարքների համար, և արդարացի չի լինի, որ կազմակերպությունը պատասխանատվություն կրի հասարակության պետական հատվածի արարքների համար: Ես նաև ողջունում եմ Սաֆարովի արարքի դատապարտումը Ադրբեջանի եվրոպական շարժման կողմից:

Ացած ուրբաթ օրվանից մենք մտահոգությամբ հետևում ենք երկու կողմերում հռետորաբանության զարգացամանը: Եթե նույնիսկ ինչ-որ տեղ այն հասկանալի է, այդուամենայնիվ, նման զարգացումը ցանկալի չէ: Ուստիև ես եկուսիդ էլ զսպվածության կոչ եմ անում: Այսպիսի իրավիճակներում Եվրոպական շարժումը պետք է առաջ քաշի հաշտեցման և խաղաղության տեսլականներ: Ես ձեզ հորդորում եմ աշխատել միասին` եվրոպական արժեքները պահպանելու համար` ներառյալ հարգանքը կյանքի նկատմամբ և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը հավատարիմ լինելը: 

Այսօր, վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ Թբիլիսիի հռչակագիրը, որին դուք միացել և համաձայնություն եք տվել, առավել քան երբևէ արդիական է: Թող այն ձեզ տրամադրի գործակցության համար անհրաժեշտ հիմնավորումները, գործիքները և նպատակները և այն ուժը, որը երկխոսության միջոցով կուղեկցի ձեզ դեպի խաղաղություն` հաղթահարելով խոչընդոտները:

Սեպտեմբերի 20-ին նախատեսված մեր առաջիկա հանդիպման ընթացքում ես Միջազգային եվրոպական շարժման նախագահությանը խնդրելու եմ քննարկել իրավիճակը և օժանդակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ձեր ջանքերին: 

Հույս ունեմ շուտով տեսնել ձեզ:

Ջո Լեյնեն
Միջազգային
եվրոպական շարժման նախագահ
Բրյուսել
, Բելգիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter