HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում շուրջ երկու տասնյակ անդամ երկրների հավատարմագրված դեսպաններին:

Ողջունելով դեսպաններին, ԱԳ նախարարը նշեց, որ այս տարի նշվում է ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակը եւ այս տարիներին Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է բերել կազմակերպության գործունեության հիմքը կազմող բոլոր երեք հարթություններում և նպաստել կառույցի արդյունավետության եւ հեղինակության բարձրացմանը:

Նախարար Նալբանդյանը հավելեց, որ առավել քան տասը տարի  գործող ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը իր զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում:

Դեսպանների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարեւան երկրների  հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումները, տարածաշրջանային հակամարտությունների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկումները կշարունակվեն նաեւ վաղը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter