HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հայտնում է 266 անձի հավաքատեղիներից բաժիններ տանելու մասին. հայտնաբերվել է զենք և թմրանյութ

Ըստ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ իրավապահները հանրապետության ողջ տարածքում հատուկ միջոցառումներ են իրականացրել:

Ոստիկանության տվյալներով՝ շրջայցեր են կատարվել տարբեր բնակավայրերի մեկ տասնյակից ավելի հավաքատեղիներում, ինչի արդյունքում Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված 266 անձ:

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ գործողությունների ընթացքում հայտնաբերվել են թմրամիջոցներ և կանեփի թփեր, դանակներ, զենք և զինամթերք։

Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ այս միջոցառումները կրում են պարբերական բնույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter