HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԻՊԱՍ-ն Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության մասին զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին է ներկայացրել դիրքորոշում՝ Մարդու իրավունքների խորհրդի «Կրթությունը որպես ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրանց հետ կապված անհանդուրժողականության կանխարգելման գործիք» 57/24 բանաձևի շրջանակում զեկույցի պատրաստման համար։

«Փաստաթղթում ներկայացվել է, թե ինչպես է հայատյացությունը համակարգված կերպով ներառվել Ադրբեջանի կրթական համակարգում, ներառյալ՝ դպրոցական դասագրքերը, մանկական գրականությունը, հայրենասիրական կրթության ծրագրերը, հիշատակի միջոցառումները և համալսարանական ուսումնական ծրագրերը։

Զեկույցում ներկայացված փաստերը հիմնավորում են, որ կրթությունը Ադրբեջանում վերածվել է հայերի նկատմամբ ռասայական կարծրատիպերը համակարգված կերպով տարածելու, հավաքական թշնամի կերտելու և թշնամանքը նորմալացնելու միջոցի՝ դառնալով գործիք, որի միջոցով ռասիզմը հաստատվում և վերարտադրվում է սերնդեսերունդ։

Ներկայացված փաստաթուղթը, միաժամանակ, ուշադրություն է հրավիրում կրթական համակարգերի պատասխանատվության վրա՝ խթանելու հավասարությունը, մարդկային արժանապատվությունը, միջմշակութային փոխըմբռնումը և խաղաղ համակեցությունը, մասնավորապես՝ հակամարտությունից դուրս եկող հասարակություններում»,- ասված է ԻՊԱՍ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ unsplash.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter