HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հաղորդում են, որ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է մակերևութային ջրային ռեսուրսից ապօրինի ջրառի դեպք։

Ձկնաբուծությամբ զբաղվող քաղաքացի Մ.Դ.-ն ձկնաբուծարանի գործունեության համար անհրաժեշտ ջուրն ապահովել էր հարակից տարածքով հոսող «Շենավան» գետակից՝ չունենալով լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տրամադրված ջրօգտագործման թույլտվություն։

Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ձկնաբուծարանի գործունեությունը կասեցվել է, իսկ ձկնաբուծարան մտնող ջրի պլաստմասե խողովակաշարերը կապարակնքվել են։

Լուսանկարը՝ ԲԸՏՄ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter