HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Երևանի խոշոր քաղաքային ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։

«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հին Երևան և Ֆիրդուսի 33–րդ թաղամասի քաղաքաշինական ծրագրերի ուղղությամբ իրականացված աշխատանքներին և առկա իրավիճակին։ Մանրամասներ են ներկայացվել կառուցապատման, օտարման գործընթացների, չիրացված գույքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ։

Այս համատեքստում, քննարկվել են ծրագրերն ավարտին հասցնելուն ուղղված հնարավոր քայլերն ու գործողությունները։ Վարչապետն ընդգծել է երկու խոշոր քաղաքաշինական ծրագրերն ավարտին հասցնելու կարևորությունը և պատասխանատուներին հանձնարարել շարունակել աշխատանքները՝ այսօրվա քննարկման արդյունքներով ընդունված որոշումների հիման վրա»,- ասված է Կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter