HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը կթվայնացվի․ Կառավարությունում քննարկվել են ոլորտի բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

«Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել շինարարության որակի տեխնիկական հսկողության թվայնացման և իրավական կարգավորումների արդիականացման վերաբերյալ, որոնք ուղղված են լինելու նախագծերի փորձաքննության և որակի բարելավմանը, գնագոյացման նոր քաղաքականության ընդունմանը, շինարարական, կառուցապատող ընկերությունների վարկանիշավորմանը, շենքերի միջազգային հավաստագրման համակարգերի կիրառության խրախուսմանը, բազմաբնակարան շենքերի կառավարման և շահագործման ինստիտուտի զարգացմանը: Ընդգծվել է, որ բարեփոխումների արդյունքում ակնկալվում է գործընթացի բոլոր մասնակիցների մեկտեղում մեկ միասնական էլեկտրոնային համակարգում, համաձայնեցումների առցանց իրականացում, աշխատանքների արձանագրում իրական ժամանակում, տեղեկատվության առցանց հասանելիություն վերահսկող մարմինների համար, գործընթացների թափանցիկության և վերահսկելիության ապահովում, շինարարության որակի բարելավում:

Այս համատեքստում, ծավալվել է քննարկում շինարարական ծրագրերի կառավարման և տեխնիկական հսկողություն իրականացնող համակարգի ներդրման, մասշտաբայնության, շահագործման և սպասարկման վերաբերյալ:

Վարչապետը կարևորել է շինարարության որակի ապահովման և վերահսկողության բարձրացմանն ուղղված գործընթացը, ընդգծել բոլոր փուլերում ստանդարտներին համապատասխանության ստուգման կարևորությունը և հանձնարարել մեկնարկել համակարգի ներդրման համար անհրաժեշտ քայլերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter