Կրկեսի հին շենքը կպայթեցնեն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում։
Պայթեցման աշխատանքները կիրականացվեն ՀՀ ԱԻՆ սակրավորների ու պայթեցնողների մասնագիտացված խմբի կողմից։ Տեղում հերթապահություն կիրականացնեն փրկարար ծառայության ուժերը և ոստիկանության աշխատակիցներ։
Անվտանգության նկատառումներից ելնելով` ժամը 15:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի կրկեսին հարող փողոցների երթևեկությունը` սկսած Երևանի քաղաքապետարանի, «Փեթակ» առևտրի կենտրոնի և «Այրարատ» կինոթատրոնի մոտից։ Այս մասին հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել