HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲԸՏՄ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, հաշվի առնելով հանրապետությունում բարձր ջերմաստիճանային պայմանները և դրանցով պայմանավորված հրդեհների առաջացման վտանգը, հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

«Հատկապես հանգստի և բնության գրկում գտնվելու ընթացքում՝

  • չվառել խարույկներ չնախատեսված վայրերում,
  • չթողնել ապակյա տարաներ և այլ դյուրավառ նյութեր,
  • չնետել ծխախոտի մնացորդներ չոր բուսածածկույթի տարածքներում,
  • խստորեն պահպանել հրդեհային անվտանգության սահմանված պահանջները։

Հիշեցնում ենք՝ անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել հրդեհների տարածման, բնական էկոհամակարգերի վնասման և շրջակա միջավայրի վրա ծանր հետևանքների։

Հորդորում ենք քաղաքացիներին լինել առավել զգոն և պատասխանատու՝ հատկապես անտառային, խոտածածկ և բնության հատուկ պահպանվող տարածքներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ 2025 թվականի նոյեմբերին Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհից / ©Նարեկ Ալեքսանյան, «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter